Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Չավեսը հաղթահարո՞ւմ է քաղցկեղը

Չավեսը հաղթահարո՞ւմ է քաղցկեղը
10.07.2012 | 13:08

Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը հայտարարել է, որ օրեցօր իր առողջական վիճակը բարելավվում է, և այն չի խոչընդոտի երկրի ղեկավարի պաշտոնի համար նախընտրական արշավի անցկացմանը: Նախագահական ընտրությունները Վենեսուելայում նախատեսված են հոկտեմբերի 7-ին:
«Շնորհակալ եմ Աստծուն, բժշկությանը, Կուբայի և Վենեսուելայի բժիշկներին, որոնց շնորհիվ ես առողջացա»,- ասել է նա` ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:
Չավեսը նշել է, որ չնայած իր զբաղվածությանը` պարտաճանաչորեն իրականացնում է բժիշկների խորհուրդներն ու ամեն օր կատարում առավոտյան զբոսանքներ:
«Իհարկե, ես նախկին հպարտ հովատակը չեմ, երբ 40 տարեկանում դուրս եկա բանտից, բայց երեկվա զբոսանքի ժամանակ վիրահատությունից հետո առաջին անգամ քայլքից անցա վազքի»,- ասել է Չավեսը:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Չավեսը ենթարկվել է վիրահատության. հեռացվել է չարորակ գոյացություն, որից հետո նա անցել է քիմիաթերապիայի չորս կուրս (երեքը` Կուբայում, մեկը` Վենեսուելայում): Հոկտեմբերին նա հայտարարեց, որ հաղթահարել է քաղցկեղը, սակայն բուժզննումից հետո հայտնաբերվեց ևս մեկ չարորակ ուռուցք, որը նույնպես հեռացվեց:

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ